Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 3 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =483.02 AMD
EUR =536.78 AMD
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը միտված աշխատանքները
23.05.20 20:21
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը միտված աշխատանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր՝ մայիսի 23-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Նիստում անդրադարձ է եղել Հայաստանում կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված ընթացիկ իրավիճակին, հաստատված դեպքերի վիճակագրությանը, ընդհանուր դինամիկային:

Քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և պարետատան սահմանած կանոնները պահպանելու ուղղությամբ իրականացվող վերահսկողությանը վերաբերող հարցեր: Շահագրգիռ մտքերի փոխանակություն է ծավալվել կանխարգելիչ միջոցառումների շուրջ, այս համատեքստում ընդգծվել է պաշտպանիչ դիմակ կրելու կարևորությունը և այդ ուղղությամբ հանրային լայն իրազեկումը:

Վարչապետը, ամփոփելով նիստի աշխատանքները, քննարկման արդյունքներով հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One