Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 3 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =483.02 AMD
EUR =536.78 AMD
Երկուշաբթիից Իրանում կբացվեն կրոնական սրբավայրերը. Ռոհանի
23.05.20 18:15
Երկուշաբթիից Իրանում կբացվեն կրոնական սրբավայրերը. Ռոհանի

Երկուշաբթիից Իրանում հավատացյալների համար իրենց դռները կբացեն կրոնական սրբավայրերը, COVID-19 համավարակի բռնկման պատճառով փակվելուց հետո մեկ ամիս անց ուխտագնացները կկարողանան սրբավայրեր այցելել արեւածագից մինչեւ արեւամուտ, հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Tasnim-ը:

Իրանի նախագահը նշել է, որ կրոնական սրբավայրերը պատրաստակամություն են հայտնել բացելու իրենց դռները, սակայն առայժմ թույլատրված չեն միաբանական աղոթքները:

Ռոհանին հավելել է, որ ուխտագնացները պետք է հետեւեն առողջության պաշտպանության հրահանգներին եւ սրբավայրերում չափից ավելի երկար չպետք է մնան:

Նա նաեւ հայտնել է, որ երկրում թանգարանները կբացվեն արդեն շաբաթ,  միաժամանակ մզկիթների եւ առեւտրի կենտրոնների բացման ծրագրերը դարձյալ կքննարկեն հաջորդ շաբաթ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One