Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 11 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =485.23 AMD
EUR =570.68 AMD
Արեք, էլի, այդ հակասահմանադրական հանրաքվեն. Երվանդ Վա
23.05.20 01:39
Արեք, էլի, այդ հակասահմանադրական հանրաքվեն. Երվանդ Վա

Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ամբողջությամբ բնական է, որ ՍԴ-ն ցրելու, ապա սեփական դատավորներով անձնական ՍԴ ձևավորելու օրինական ճանապարհ պարզապես գոյություն չունի։ Բնական է, քանի որ նման բան պարզապես չպետք է լինի։ ՍԴ-ն պետք է ձևավորվի տարբեր ժամանակներում, տարբեր իշխանությունների օրոք, իշխանության տարբեր մարմինների առաջարկով ընտրված տարբեր դատավորներից։

Օրենքի ոտնահարմամբ այդ «գերնպատակին» հասնելու ուղիները միմյանցից տարբերվում են միայն մի բանով` հետագայում պատիժ նշանակելիս, ընտրված ուղուց կախված են նաև դատարանները գնահատելու արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանն, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները։Բայց ամեն դեպքում մի խնդրանք` արեք էլի այդ հակասահմանադրական հանրաքվեն, արեք»։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One