Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 30 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =483.91 AMD
EUR =533.66 AMD
Պորտուգալիան պատրաստ է զբոսաշրջիկներ ընդունել
23.05.20 00:47
Պորտուգալիան պատրաստ է զբոսաշրջիկներ ընդունել

Պորտուգալիան պատրաստ է զբոսաշրջիկներ ընդունել, հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Աուգուշտու Սանտուշ Սիլվան Observador-ին տված հարցազրույցում:

 Այնուամենայնիվ, երկիր ժամանողները պետք է «նվազագույն սանիտարական հսկողություն» անցնեն: Բայց կարանտին չի լինի, ինչպես Մեծ Բրիտանիայում: Պորտուգալիայում առողջապահական համակարգի աշխատանքը կանոնակարգված է: Արդեն որոշվել և հրապարակվել են ռեստորանների, զբոսայգիների, լողափերի, թանգարանների, հյուրանոցների աշխատանքի կանոնները:

Ավելի վաղ, մայիսի 18-ին, Պորտուգալիան անցավ սահմանափակումների չեղարկման հերթական փուլին: Երկրում աշխատանքը վերսկսեցին ռեստորաններն ու սրճարանները՝ այցելուների քանակի սահմանափակումով: Բացվեցին մանկապարտեզներն ու դպրոցները, բայց պարտադիր դիմակներ կրելու պայմանով: Հարազատները կարող են այցելել ծերանոցներ:

  

Ներկայումս Պորտուգալիայում վարակվածների թիվը հասնում է 30 հազարի, մահացած հիվանդների թիվը՝ 1.289-ի:

 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One