Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 24 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Ու սա է նիկոլոկական բարքերի պատասխանը՝ իր այլանդակ գահավիժման հատակին
22.05.20 21:29
Ու սա է նիկոլոկական բարքերի պատասխանը՝ իր այլանդակ գահավիժման հատակին

Փաստացի ապրում ենք անկանխատեսելի, շողուլից ընկած, բարոյականության նորմերի վրա թքած ունեցող երկրում, որտեղ ոչ մի քաղաքացի իրեն պաշտպանված զգալ չի կարող:

Հատկապես, եթե այդ քաղաքացին ակտիվ քաղաքացիական կեցվածք ունի և տղամարդկության զույգ ապացույցներ՝ պաշտպանելու անպաշտպաններին և բարձրաձայն ասելու ճշմարտությունը այսօրվա Հայաստանի կառավարիչների մասին:

Հարձակվել են իմ ընկեր, իմ փաստաբան և պարզապես իմ Տիգրանի ընտանիքի վրա, սպառնալով կնոջն ու երեխաներին:

Այն Տիգրանի, ով Մարտի մեկից հետո չէր վախենում պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, և ես գիտեմ, թե ինչպես է այդ տարին աջակցություն հայտնել Նիկոլի տիկնոջն ու երեխաներին:

Ու սա է նիկոլոկական բարքերի պատասխանը՝ իր այլանդակ գահավիժման հատակին:

Տիգրան ջան, Աննա ջան, երեխաներին պինդ պաչեք, դուք մենակ չեք: Այս անաղուհաց հրոսակների ժամանկները կանցնեն, և մենք միասին ամեն ինչ կանենք, որ նրանք պատժվեն ըստ արժանվույն:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One