Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 3 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =483.02 AMD
EUR =536.78 AMD
«Գահերի խաղը» սերիալի աստղն այլեւս մերկ չի նկարահանվի
19.05.20 23:20
«Գահերի խաղը» սերիալի աստղն այլեւս մերկ չի նկարահանվի

Հոլիվուդյան դերասանուհի Քերիս վան Հաութենը, որը հայտնի է «Գահերի խաղը» սերիալում Մելիսանդրայի դերով, երդվել է մերկ չկնակարհանվել, հայտնում է Insider-ը։

Սերիալի աստղը, որը մի քանի էպիզոդում մերկ է հայտնվել, խոստովանել է, որ ոտնձգությունների դեմ #MeToo շարժման շնորհիվ փոխել է իր կարծիքը ոչ միայն այդ աշխատանքի, այլեւ իր կարիերայի մասին։ «Ես միշտ շատ լիբերալ եմ եղել եւ պաշտպանել եմ մերկությունը, քանի որ կարծում էի, որ եթե մենք կարող ենք զենք ցուցադրել, ինչու չենք կարող կուրծք ցուցադրել։ Դա ինձ տարօրինակ էր թվում»,- նշել է նա։

Այժմ Քերիս վան Հաութենը կարծում է, որ կադրում մերկ մարմիններ ցուցադրելու անհրաժեշտություն չկա՝ մտերմություն ցույց տալու համար։ Նրա կարծիքով՝ էկրանին ցանկացած մերկություն պետք է արդարացված լինի։ Դերասանուհին այլեւս չի ծրագրում նկարահանվել առանց հագուստի։ «Ես բավականաչափ արել եմ դա։ Բավական է»,- ասել է նա։

2019թ.-ին Mr. Skin կայքը հաշվել է, թե «Գահերի խաղը» սերիալում քանի անգամ են մարմնի մերկ մասեր ցուցադրել։ Յոթ եթերաշրջանի ընթացքում շոուում մերկ կերպարներով 82 տեսարան է եղել ընդհանուր առմամբ 108 րոպե տեւողությամբ։ Առանց հագուսի էկրանին հայտնվել է 51 հայտնի՝ 36 դերասանուհի եւ 15 դերասան։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One