Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 11 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =485.23 AMD
EUR =570.68 AMD
Հայաստանում կվերանայեն բանկային ավանդների փոխհատուցման չափերը. Քննարկում խորհրդարանական հանձնաժողովում
19.05.20 13:18
Հայաստանում կվերանայեն բանկային ավանդների փոխհատուցման չափերը. Քննարկում խորհրդարանական հանձնաժողովում

Խոսքը 100 հազար ավանդատուների մասին է: Հինգ տարին մեկ ավանդների փոխհատուցման չափերը փոփոխությունների է ենթարկվում: Այս մասին մայիսի 19-ին Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովում «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման երաշխավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց օրինագծի հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Սրա հետ կապված խորհրդարանականը հանդես եկավ մի շարք առաջարկներով:

Այսպես՝ եթե ավանդատուն անվճարունակ բանկում բանկային դեպոզիտ ունի միայն արտասահմանյան արժույթով, ապա երաշխավորված ավանդի գումարը կազմում է 7 մլն դրամ: Ընդ որում՝ եթե անվճարունակ բանկում ավանդատուն բանկային դեպոզիտներ ունի ինչպես ազգային, այնպես էլ արտասահմանյան արժույթներով, իսկ դրամով բանկային ավանդի գումարը գերազանցում է 7 միլ դրամը, ապա երաշխավորում է միայն մինչեւ 16 մլն դրամ դեպոզիտը:

Իսկ եթե անվճարունակ բանկում ավանդատուն բանկային դեպոզիտներ ունի դրամով եւ արտասահմանյան արժույթով, եւ նրա բանկային ավանդի գումարը կազմում է 7 մլն դրամից պակաս, ապա դրամով եւ արտասահմանյան արժույթով դեպոզիտն ամբողջ ծավալով երաշխավորվում է 7 մլն դրամի չափով: Ընդ որում՝ դրամով փոխհատուցվող բանկային դեպոզիտի միջեւ տարբերությունը նույնպես երաշխավորվում է»,- պարզաբանեց պատգամավորը: Քննարկումներից հետո այս օրենսդրական նախաձեռնությունը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One