Հեռախոսային տարբերակ | Ամբողջ տարբերակը | ||||
Չորեքշաբթի, 20 Հունվար | arm rus eng arm (Translit) | ||||
![]() |
| ||||
«Չելսիի» մարզիկ Կալլում Հադսոն-Օդոին ձերբակալվել է՝ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար։ Այս մասին գրում է The Sun պարբերականը։ Ըստ հրապարակման, տասնիննամյա անգլիացի մարզիկը սոցկայքերում մի կնոջ հետ է ծանոթացել, եւ նրան հրավիրել իր տուն, որը գտնվում է Լոնդոնի արեւմուտքում եւ մեքենա է ուղարկել նրա հետեւից։ Արդեն առավոտյան շտապ օգնության մեքենան մոտեցել է մարզիկի տանը, քանի որ կինը գանգատվել է, որ իրեն վատ է զգում։ Այնուհետեւ մարզիկի տուն է ժամանել ոստիկանությունը եւ ձերբակալել՝ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար։