Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 27 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Դիետա Ասվածը Մեզ Մոտ Գոյություն Չունի. Ֆիթնես- Մարզիչ
13.05.20 20:24
Դիետա Ասվածը Մեզ Մոտ Գոյություն Չունի. Ֆիթնես- Մարզիչ

Ինչպես չգիրանալ կարանտինի պայմաններում, ինչ ճիշտ սննդակարգ օգտագործել. այս և այլ հետաքրքիր թեմաների շուրջ  զրուցել ենք Ֆիթնես մարզիչներ ՝ Ռոզա և Քնարիկ Հարությունյանների հետ:

 

-Ինչպե՞ս չգիրանալ կարանտինի պայմաններում

 

Ռոզա . Քաշ հավաքելը այս օրերին շատ լուրջ խնդիր է բոլորիս մոտ, քանի որ բոլորս տանն ենք, և մարդկանց մոտ ֆիզիկական շարժունակությունը թուլացել է: Խորհուրդ կտամ,  որ առաջին հերթին բոլորը կարգավորեն իրենց քնի ռեժիմը,  քանի որ այս օրերին մեծամասնության մոտ այն խախտված է, հնարավորինս խուսափենք վատ սննդից, որի մեջ են մտնում քաղցրավենիքը, մակարոնեղենը, գազավորված ըմպելիքները , «ֆասթ-ֆուդ»-ը, որոնք  շատ բացասական ազդեցություն են թողնում և նպաստում են քաշ հավաքելուն:

Որքան հնարավոր է օգտագործեք իմունինտետը բարձրացնող  մթերքներ, կարևորեք վիտամինների օգտագործումը, որոնց շարքին ես կդասեմ A, C վիտամինները, հնարավորինս օգտագործեք այնպիսի սննդամթերքներ, որոնց մեջ պարունակվում են A, C և E վիտամիններ :

Ամեն օր պարտադիր օգտագործեք հնարավորինս շատ քանակությամբ բանջարեղեն և ցիտրուսներ :Պարտադիր պայման է նաև մսամթերքը , շաբաթվա մեջ 2-3 անգամ  սննդակարգի մեջ ներառեք մսեղենը և ամենակարևորը՝ այս օրերին և առհասարակ ջուրն է: Պարտադիր օգտագործում ենք մեծ քանակությամբ հեղուկ , որը նաև բարձրացնում է դիմադրողականությունը: Շատ կարևոր է  նաև մաքուր օդին զբոսանքը  և բնության հետ շփումը:

Բոլորին խորհուրդ կտամ շաբաթվա մեջ 2-3 անգամ տրամադրեն մարզումներին՝ տան պայմաններում : Շատ լավ տարբերակ է նաև առավոտյան մաքուր օդին վազքը , կատարեք շնչառական վարժություններ , ինչը շատ արդյունավետ է, տվյալ պարագայում սպորտային պարագաները առանձնապես անհրաժեշտ չեն , դուք վարժությունները կարող եք գտնել սոց. ցանցերում, յութուբյան ալիքներում կամ կարող եք խորհրդակցել ձեր մարզչի հետ , ով իր խորհուրդներով ձեզ կօգնի, և կլինեք հսկողության տակ, որպեսզի չվնասեք ձեր առողջությունը:

 

Հետևեք ձեր կազմածքին, որ այս օրերին շատ չգիրանք:

Ինչի՞ն են նպաստում մարզումներն ավելի շատ` քաշի նվազեցմանը, թե՞ լավ կազմվածքին։

Քնարիկ. Դա կախված է հաճախորդների ցանկություններից և նպատակներից , որոնք տարբեր են.  կան մարդիկ, ովքեր ուզում են քաշը նվազեցնել կամ մկանային համակարգ ձևավորել,  դրա համար մենք ունենք շատ տարբեր ծրագրեր,որոնցով կարողանում ենք ուղղորդել հաճախորդին , նախ զրուցում ենք, հասկանում ենք նպատակը և ուղղորդում ենք ճիշտ, ծրագրի, տարիքի հետ կապված ունենք շատ տարբեր խմբեր՝ թե երիտասարդների , թե միջին տարիքի, և թե ավելի բարձր տարիքի     կանանց համար: Ծրագրերը տարբեր են, դրա համար կարողանում ենք ճիշտ արդյունքի հասնել :

Հայտնի է, որ իդեալական կազմվածք ունենալու համար միայն մարզումները բավարար չեն։ Ինչպե՞ս պետք է սնվեն մարզվող մարդիկ։ Ի՞նչ սննդամթերք եք խորհուրդ տալիս օգտագործել։

Ռոզա. -Կա մի շատ կարևոր կետ.  յուրաքանչյուր հաճախորդի հետ մարզումներից առաջ անպայման անցկացնում ենք խորհրդատվություն, որի ժամանակ պարզ է դառնում նրանց առողջական վիճակը՝ ինչ խնդիրներ և գանգատներ ունեն, որից հետո  ուղարկում ենք համապատասխան ծրագրին, նաև ստուգում ենք ֆիզիկական պատրաստվածությունը և կարողությունները:

Մեր ծրագրերը այնքան արդյունավետ են բոլորի համար, որ մենք չենք նշանակում խիստ դիետաներ: Դիետա ասվածը մեզ մոտ գոյություն չունի , եթե մենք հաճախորդին խորհուրդ ենք տալիս սննդի հետ կապված՝ միմիայն տրամադրում ենք ճիշտ և առողջ սննդակարգ , տալիս ենք ճիշտ ժամային գրաֆիկ , որպեսզի  իմանան՝ որ ժամին պետք է սնվեն , կոնկրետ  ժամին ինչ սննդամթերք պետք է օգտագործեն , ինչ չափաբաժնով, հնարավորինս բացառեն վնասակար սնունդը: Առաջինը մենք կարևորում ենք մեր հաճախորդների առողջական վիճակը

-Մարզվելու ճիշտ ժամանակ  գոյություն  ունի՞

 

Քնարիկ. Դժվար է հստակ ժամեր ասել , քանի որ հաճախորդները ունեն տարբեր գրաֆիկներ և  աշխատանքային ժամեր, այդ իսկ պատճառով մարզվում են տարբեր ժամերի, իհարկե, կան ժամեր, որոնք,ըստ մեզ, ավելի նպատակահարմար է մարզվելու համար , դրանք առավոտյան ժամերն են՝ 10:00-13:00-ն ընկած հատվածում, ինչը շատ արդյունավետ է: Մեզ մոտ ամենապահանջված ժամերը 18:00-21:00-ն ընկած ժամանակահատվածն է: Սակայն այն մարդիկ, ովքեր ելնելով իրենց աշխատանքային գրաֆիկից ստիպված են ավելի ուշ ժամերի մարզվել , նրանց միայն խորհուրդ կտամ, որ մարզումները լինեն քնից առնվազն 3-4 ժամ առաջ , որպեսզի արդեն մարմինը  ու մկանները հանգստանան և պատրաստ լինեն քնին:

Հայաստանում ի՞ նչ մակարդակի վրա է գտնվում ֆիթնեսը:

Ռոզա. Եթե այս հարցը ինձ տայիք տասը տարի առաջ, որպես մարզիչ ես կասեի, որ շատ ցածր մակարդակի վրա ենք գտնվում, բայց հիմա մեզ մոտ ֆիթնեսը բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում, շատ մեծ պահանջարկ ունի, և տարեցտարի այդ պահանջարկը էլ ավելի է մեծանում: Շատ ուրախալի և գովելի է, որ բոլոր մասնագետները աշխատում են իրենց վրա , կրթվում են, դուրս ենք գալիս միջազգային հարթակ, ինչպես նաև մեր ծրագրերն են արդեն միջազգային, լավագույն մասնագետները որակավորվում են,  սերտիֆիկատներ են ստանում : Շատ ուրախ եմ, որ ես ինքս էլ այժմ ունեմ շատ տարբեր տեսակի որակավորումներ՝ կախված ծրագրերից: Այս պահին մենք գտնվում ենք բավականին բարձր մակարդակի վրա:

–Տարիքային ո՞ ր խումբն է գերակշռում մարզվողների մեջ:

Քնարիկ.Նախկինում ավելի շատ գերակշռում էին երիտասարդները , բայց հիմա ֆիթնես-մարզումներում ներգրավվել են նաև միջին տարիքի կանայք, ինչո՞ւ բարձր տարիքի կանայք ավելի շատ չեն մարզվում , ուղղակի նրանց մոտ վախ կա՝ արդյո՞ք ես կկարողանամ մարզվել, արդյո՞ք ինձ մոտ կստացվի:

Իրենց տարիքից ելնելով՝ մտածում են, որ ոչինչ չեն կարողանա անել դահլիճում գտնվելով, բայց ես ցանկանում եմ ասել, որ դա այդպես չէ, քանի որ մենք ունենք տարբեր տեակի ծրագրեր տարիքային խմբերի համար: Եվ խորհուրդ կտամ բոլորին անկախ տարիքից մարզվել,  լինել գեղեցիկ, հետևել կազմվածքին և առողջությանը:

–Ինչպե՞ ս եք Դուք մոտիվացնում Ձեզ մոտ մարզվողներին:

Ռոզա. Պետք է խոստովանեմ, որ յուրաքանչյուր մարզվողի առաջին հերթին մոտիվացնում է հենց իր մարզիչը,  թե իր կազմվածքով, թե իր ապրելակերպով, թե սննդակարգով և ամենակարևոր կետը , որին մենք կարողանում ենք հասցնել, երբ իրենց սեփական արդյունքները  իրենց մոտիվացնում են, և արդեն իրենք են դառնում իրենց սեփական մոտիվացիան :

Քնարիկ Մամիկոնյան

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One