Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 3 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =483.02 AMD
EUR =536.78 AMD
Հայաստանի պետական ջազ­նվագախումբը երաժշտական կատարմամբ շնորհավորել է Սթիվի Ուանդերի 70-ամյակը
13.05.20 20:00
Հայաստանի պետական ջազ­նվագախումբը երաժշտական կատարմամբ շնորհավորել է Սթիվի Ուանդերի 70-ամյակը

Հայաստանի պետական ջազ­նվագախումբը «Sir Duke» ստեղծագործության կատարմամբ շնորհավորել է երգիչ, կոմպոզիտոր, դաշնակահար և թմբկահար Սթիվի Ուանդերի ծննդյան տոնը:

Նվագախումբը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում, որին կցված է հետևյալ մեկնաբանությունը. «Իր տաղանդի լույսով միլիոնավոր սրտեր և հոգիներ լուսավորած և ջերմացրած հանճարեղ Սթիվի Ուանդերի ծննդյան օրն է այսօր: Ծնունդդ շնորհավոր, Սթիվի Ուանդեր»:

Թմբկահարը Հակոբ Օրդակյանն է, սաքսոֆոնահարներն են Արմեն Հյուսնունցը, Դավիթ Մելքոնյանը, Դմիտրի Արզումանյանը, Խաչատուր Խաչատրյանը:

 

Դասական սոուլի և առ-ընդ-բիի հիմնադիրներից Սթիվի Ուանդերը, որն արժանացել է 25 «Գրեմմի» մրցանակի, մեծ ազդեցություն է թողել 20-րդ դարի երաժշտական զարգացումների վրա: Նա միշտ ընդգրկվում է բոլոր ժամանակների լավագույն վոկալիստների ցուցակում։ Ծնվելուց անմիջապես հետո կուրացել է։ 11 տարեկանում ստորագրել է իր առաջին ձայնագրման պայմանագիրը Motown Records-ի հետ և մինչ օրս շարունակում է ձայնագրել ու թողարկել երգեր: Սթիվի Ուանդերը պահանջված երաժիշտ է, ունի 4 օկտավայի հասնող ձայնային դիապազոն և աներևակայելի բարդ վոկալային տեխնիկա, հրաշալի տիրապետում է դաշնամուրին:

Հատկապես հայտնի են Ուանդերի «My Cherie Amour», «For Once in My Life», «Pastime Paradise», «Superstition», «Living For The City», «Skeletons», «All In Love Is Fair», «Sir Duke», «I Wish», «Isn’t She Lovely» երգերը: Նրան շատերը ճանաչել և սիրել են «I Just Called to Say I Love You» երգով: Սթիվին ձայնագրել է ավելի քան 30 հիթ, գրել է 2 000­ից ավելի երգ՝ արժանանալով երկրպագուների մեծ սիրուն ու նվիրվածությանը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One