Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 3 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =483.02 AMD
EUR =536.78 AMD
2020-ին Կաննի կինոփառատոնը վերջնականապես չեղարկվել է
11.05.20 11:50
2020-ին Կաննի կինոփառատոնը վերջնականապես չեղարկվել է

Կաննի կինոփառատոնը 2020թ.-ին տեղի չի ունենա, Variety-ին հայտնել է կազմակերպչական կոմիտեի ներկայացուցիչը։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով արտակարգ դրության ռեժիմը Ֆրանսիայում երկարացրել են նվազագույնը մինչեւ հուլիսի 10-ը։

Այդ պատճառով պարբերականի զրուցակցի խոսքով՝ նույնիսկ աշնանը փառատոնն անցկացնելը չափազանց բարդ կլինի։ Կազմակերպիչներն ի սկզբանե հրաժարվել են Կաննի կինոփառատոնը վիրտուալ անցկացնել։

Ընդ որում, մրցույթի համար ընտրված ֆիլմերը կցուցադրվեն այլ փառատոնների ընթացքում, այդ թվում Վենետիկում։ Կինոժապավենների ցանկը կհրապարակվի հունիսի կսզբին, գրում է Meduza-ն։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ի սկզբանե ծրագրված օրերից (մայիսի 12-23) Կաննի կինոփառատոնի հետաձգման մասին հայտնի է դարձել դեռ մարտ ամսին։ Այդ ժամանակ կազմակերպիչները ծրագրում էին այն սովորական ձեւաչափով անցկացնել արդեն հունիսի վերջին։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One