Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 3 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =483.02 AMD
EUR =536.78 AMD
«Մեր հաղթանակի երգերը». Մայիսի 9-ին կկայանա տոնական առցանց համերգ
05.05.20 00:58
«Մեր հաղթանակի երգերը». Մայիսի 9-ին կկայանա տոնական առցանց համերգ
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առիթով Երևանում մոսկովյան մշակութագործարարական «Մոսկվայի տուն» կենտրոնը և Կարեն Քոչարյանի «Կամուրջներ» հեղինակային նախագիծը կազմակերպում են «Մեր հաղթանակի երգերը» տոնական առցանց համերգը, որը կկայանա մայիսի 9-ին ՝ ժամը 21:00-ին: Այս մասին  հայտնում են Երևանի  մոսկովյան մշակութագործարարական կենտրոնից։

«Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մենք համախմբել ենք ինչպես հայտնի, այնպես էլ երիտասարդ արտիստների Ռուսաստանից, Հայաստանից և Բելառուսից, որոնք տոնական տրամադրություն կապահովեն բոլորիս համար: Համերգի հեռարձակումը կապահովվի  «Մոսկվայի տան» YouTube-յան, Facebook-յան, Instagram-յան էջերում և dommoskvy.am պաշտոնական կայքէջում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One