Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 1 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =483.91 AMD
EUR =533.66 AMD
Նիկոլ Փաշինյանը մշտապես եկեղեցու հետ կապված ինտրիգներ է ստեղծել, այսօր էլ հարձակում կա Վեհափառի ու Հայ եկեղեցու դեմ. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
21.04.20 23:43
Նիկոլ Փաշինյանը մշտապես եկեղեցու հետ կապված ինտրիգներ է ստեղծել, այսօր էլ հարձակում կա Վեհափառի ու Հայ եկեղեցու դեմ. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

Այսօր Հայ եկեղեցու ու Վեհափառի ուղղությամբ կա հարձակում, որին Մայր Աթոռի կողմից հայրական ապտակ է հասցվել։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը։

 

cԱնդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին երկու ուղիղ եթերների ընթացքում արված հայտարարություններին՝ Ռուբեն Հակոբյանը նշել է․ «Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին ժխտողն ու մերժողը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Նույնն էլ եկեղեցու դեպքում է՝ Նիկոլ Փաշինյանը մշտապես եկեղեցու հետ կապված ինտրիգներ ստեղծել է, թե՛ Մարտի 1-ին, թե՛ 2018թ․-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ»։

 

Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ վերջին մի քանի օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր բոլոր հայտարարություններով ու արտահայտություններով իրեն վարկաբեկել է․ «Նիկոլ Փաշինյանը քաղաքական ծրագիր, ռեսուրս, պոտենցիալ չունի, դրա համար էլ ինչ-որ ասում է, ի վնաս իրեն է»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, «վնգստացող» դատավորների, Սահմանադրական դատարանի, նախկին իշխանության կադրերի հարցերի հետ միասին, անդրադարձել էր նաև լրատվամիջոցներին՝ նշելով, որ  լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ը նախկինում իշխանությունից կոնկրետ փող է ստացել և այդպես է կառավարվել: Անդրադառնալով վերոնշյալին՝ Ռուբեն Հակոբյանն ասել է․ «Լրագրողական համայնքը շատ ճիշտ արձագանքեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Պետք էր նրան հարցնել՝  ինչպե՞ս ես բնակարանդ ձեռք բերել, մի հատ հիշի, որ դու լրագրող «քիլլեր» էիր, ով մարդկանց շանտաժի ենթարկելով հոդվածներ էր գրում»։

Խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին կոչի մասին՝ Ռուբեն Հակոբյանը անցյալից մի քանի դրվագներ հիշեց․ «Լևոն Տեր-Պետրոսյանին ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը չեն «սպանել»։ Նրան «սպանողը» եղել է Նիկոլ Փաշինյանն, ով անգամ խլեց Տեր-Պետրոսյանից նրա էլեկտորատը»։

Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ այս ամենն է պատճառը, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ատում է Նիկոլ Փաշինյանին։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One