Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
ՖԻՖԱ-ն բարձրացրել է Օլիմպիական խաղերում ֆուտբոլիստների տարիքային շեմը
04.04.20 15:20
ՖԻՖԱ-ն բարձրացրել է Օլիմպիական խաղերում ֆուտբոլիստների տարիքային շեմը

ՖԻՖԱ-ն բարձրացրել է տարիքային սահմանափակումը այն խաղացողների համար, որոնք կարող են մասնակցել Տոկիոյի օլիմպիական խաղերին: Այժմ ՕԽ-ին կարող են մասնակցել մինչև 24 տարեկան ֆուտբոլիստները, իսկ նախկինում Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարին մասնակցող թիմերը կարող էին  ներառել 23 տարեկանից ոչ բարձր ֆուտբոլիստների, ինչպես նաև երեք խաղացողների, որոնց տարիքը կարող է գերազանցել այս սահմանը:

 

Տոկիոյի խաղերի համար սահմանը փոխելու այս որոշումը թելադրված է մրցաշարի տեղափոխությամբ՝ 2020 թվականից 2021 թվական, այսինքն՝ հնարավոր է լինեն խաղացողներ, ովքեր ներկայումս կարող են մասնակցել օլիմպիական խաղերին, բայց հաջորդ տարի արդեն չէին կարողանա, եթե ՖԻՖԱ-ն այս որոշումը չընդուներ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One