Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 30 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =483.91 AMD
EUR =533.66 AMD
Իտալիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 837 մարդ, ապաքինվել՝ 1109-ը. ТАСС
01.04.20 01:13
Իտալիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 837 մարդ, ապաքինվել՝ 1109-ը. ТАСС

Իտալիայում Covid-19 կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում կազմել է 837 մարդ՝ մահացության ցուցանիշը հասցնելով 12 428-ի:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, կորոնավիրուսի հետ կապված վերջին տվյալները ներկայացրել է Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին:

«Մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 1109-ով՝ հասնելով 15 729-ի»,- նշել է Բորելին: Նրա խոսքով՝ ներկա պահին երկրում ակտիվ վարակակիր է 77 653 մարդ, որոնց թիվը նախորդ օրվա համեմատ ավելացել է 2107-ով:

Վարակվածների 59 տոկոսը գտնվում է տնային մեկուսացման մեջ: Բորելիի խոսքով՝ նվազում է ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընդունվողների թիվը:

Իտալիայում վարակվածների ընդհանուր թիվը համաճարակի բռնկումից ի վեր կազմում է 105 792 մարդ

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One