Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 30 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =483.91 AMD
EUR =533.66 AMD
«Սիրտս կիսվումա, որ հիմա ԱԺ-ում չեմ». Ալեն Սիմոնյան
01.04.20 00:51
«Սիրտս կիսվումա, որ հիմա ԱԺ-ում չեմ». Ալեն Սիմոնյան

Տղերք, աղջիկներ, Հայաստանը երիտասարդ, համարձակ գործիչներ ունի, մարդիկ, ովքեր չեն խուսափում պատասխանատվությունից և փախչում, երբ երկրին սպառնալիք կա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հիմա Արցախում եմ, և հետևելով Հայաստանում տեղի ունեցող իրավիճակին` սիրտս կիսվումա, որ հիմա ԱԺ-ում չեմ, բայց նենց հպարտ եմ ու հանգիստ, որ չեք պատկերացնի: Հպարտ եմ իմ թիմով, Տիգրան Ավինյանով, Արարատ Միրզոյանով, Լիլիթ Մակունցով, Ռուբեն Ռուբինյանով, Կնջորյանով Բադասյանով, Սուրեն Գրիգորյանով, բոլոր բոլորով իմ ողջ թիմով: Տղերք, աղջիկներ, Հայաստանը երիտասարդ, համարձակ գործիչներ ունի, մարդիկ, ովքեր չեն խուսափում պատասխանատվությունից և փախչում, երբ երկրին սպառնալիք կա, կամ չեն փնտրում երրորդ ճանապարհ, այլ ընդունում պատասխանատվություն, ընդունում հարված, կրկին դնում են իրենց կյանքը մեր երկրի, մեր քաղաքացու համար, կրկին ու կրկին ու կրկին:

Հայաստանն ապագա ունի, և այդ ապագան այսօր մեր աչքի առաջ է»,- գրել է նա:

 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One