Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 30 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =483.91 AMD
EUR =533.66 AMD
Թրամփը եռակի սխալ է թույլ տվել Սեուլի բնակչության հարցում
31.03.20 22:10
Թրամփը եռակի սխալ է թույլ տվել Սեուլի բնակչության հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսից հետո լրագրողներին ասել է, որ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում ապրում է 38 միլիոն մարդ, որից հետո նա հավելել է, որ ինքը գիտի այս երկիրը «բոլորից լավ»՝ հայտնում է Sky News հրատարակչությունը:

«Բնակչության շատ բարձր խտություն կա. Գիտե՞ք, թե քանի մարդ է Սեուլում: 38 միլիոն մարդ այնտեղ է ապրում: Սա ավելին է, քան մեզ մոտ», – ասել է Թրամփը ճապոնական լրատվամիջոցների թղթակցին:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Սեուլում ապրում է մոտ 10 միլիոն մարդ, գրեթե 25 միլիոն մարդ ապրում է Սեուլի շրջակայքում գտնվող տարածքներում:

 

«Ես բոլորից լավ գիտեմ Հարավային Կորեան», – հավելել է Թրամփը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One