Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 30 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =483.91 AMD
EUR =533.66 AMD
Ընդդիմությանը պոպուլիզմի մեջ մեղադրելու փոխարեն ձեր գործընկերների մեջ հարցում արեք, թե ինչու չեն ոմանք քվեարկել՝ լինելով դահլիճում․ Աննա Կոստանյանը՝ Ռ․ Ռուբինյանին և Հ․ Հովհաննիսյանին
31.03.20 19:38
Ընդդիմությանը պոպուլիզմի մեջ մեղադրելու փոխարեն ձեր գործընկերների մեջ հարցում արեք, թե ինչու չեն ոմանք քվեարկել՝ լինելով դահլիճում․ Աննա Կոստանյանը՝ Ռ․ Ռուբինյանին և Հ․ Հովհաննիսյանին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստում պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի և Հովհաննես Հովհաննիսյանի հնչեցրած մտքերին։ Նա մասնավորապես դիմել է նրանց առ այն, որ ընդդիմությանը մեղադրում են «շուստրիության», պոպուլիզմի մեջ բայց փոխարենն իրենց գործընկերներից ոմանք լինելով ԱԺ դահլիճում չեն քվեարկել։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Ռուբեն Ռուբինյան, հարգելի՛ գործընկեր, Հովհաննես Հովհաննիսյան, հարգելի՛ ընկեր, ընդդիմությանը շուստրիության, պոպուլիզմի մեջ մեղադրելու փոխարեն ձեր գործընկերների մեջ հարցում արեք, թե ինչու չեն ոմանք քվեարկել՝ լինելով դահլիճում։ Մարդիկ Ազգային ժողովից դուրս են եկել, գնացել տները, գործերով, դուք ասում եք ժողովրդի հանդեպ արհամարհանք է։ Լուրջ եք ասում։ Դուք բարին եք կամենում, մենք էլ վատն ենք ուզում մեր երեխաների, մեր մայրերի, հայրերի կամ հարազատների համա՞ր։ Հիմա պոպուլիզմով ու քաղաքական դիվիդենտներ ով է հավաքում, մե՞նք, թե՞ դուք»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One