Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 30 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =483.91 AMD
EUR =533.66 AMD
Երբ կկայանան Տոկիո 2020 օլիմպիական խաղերը
31.03.20 14:50
Երբ կկայանան Տոկիո 2020 օլիմպիական խաղերը

Տոկիո 2020-ի կազմակերպիչները կոչ են անում նոր ժամանակացույց հաստատել օլիմպիական խաղերի անցկացման համար, որը թույլ կտա կազմակերպիչներին ծրագրել աշխատանքները

Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեն քննարկում է խաղերի անցկացման նոր ժամկետների հարցը: Կազմկոմիտեի անդամներն ընդգծում են, որ այս միջոցառմանը նրանք նախապատրաստվում էին շուրջ 7 տարի:

Տոկիո 2020 կազմկոմիտեի ղեկավար Տոշիրո Մուտոն իր հերթին նշել է, որ այժմ առաջնային խնդիրներից է նոր ժամանակացույցի հաստատումը, քանի որ առանց դրա անհնար է շարունակել կազմակերպչական աշխատանքը:

Երեքշաբթի օրը Միջազգային օլիմպիական կոմիտեն և Տոկիո 2020-ի կազմկոմիտեն հանդես եկան համատեղ հայտարարությամբ, ուր նշեցին, որ Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն և ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը պայմանավորվել են հետաձգել Տոկիոյի խաղերը մեկ տարով ՝ հիմնվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարծիքի վրա COVID-19 գլոբալ համաճարակի վերաբերյալ:

Այս պահին նշվող ժամկետներից է 2021 թվականի ամառը: Ըստ Տոկիո 2020 կազմկոմիտեի անդամների, ժամկետի տեղափոխումը կապված է նոր ծախսերի և հավելյալ ֆինանսավորման անհրաժեշտության հետ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One