Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 28 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 43 դեպք, վարակվածների թիվը 372 է
28.03.20 10:00
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 43 դեպք, վարակվածների թիվը 372 է

Հայաստանում մարտի 28-ի՝ ժամը 10.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 372 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 43 է, բուժվածների թիվը 28 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ ԱՆ հիվանդություների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մարտի 27-ին հրապարակել է ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի վերաբերյալ տվյալներ` ըստ մարզերի:

Ըստ այդմ՝ ամենամեծ թվով հիվանդները Երևանում են՝ 151 վարակված։ Երևանին հաջորդում է Կոտայքի մարզը, որտեղ արձանագրվել է կորոնավիրուսի 57 դեպք, այնուհետև Արարատի մարզն է՝ 56 դեպք, Շիրակի մարզում՝ 5, Լոռիում և Սյունիքում՝ երկուական դեպք։ 

Կորոնավիրուս է հաստավել նաև 5 զինծառայողի մոտ, նրանցից ոչ մեկը թոքաբորբ չունի։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One