Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 30 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =483.91 AMD
EUR =533.66 AMD
Օլգա Բուզովան Դավիթ Մանուկյանին տեսնում է որպես իր ամուսին ու երեխաների հայր
30.03.20 00:00
Օլգա Բուզովան Դավիթ Մանուկյանին տեսնում է որպես իր ամուսին ու երեխաների հայր

Օլգա Բուզովան անկեղծորեն պատմել է 27-ամյա բլոգեր Դավիթ Մանուկյանի՝ DAVA-ի հետ հարաբերությունների մասին։ Երգչուհու խոսքով՝ իրենք ծանոթացել են տեսահոլովակի նկարահանումների ընթացքում։

Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ նախկինում լսել է Դավիթի մասին եւ նրան նույնիսկ հրավիրել է իր միջոցառումներից մեկին, սակայն վերջինս չէր կարողացել գալ։ Արիստները միմյանց առաջին անգամ տեսել են Օլգայի «Лайкер» տեսահոլովակի նկարահանման ընթացքում։ Տեսահոլովակի ստեղծման համար Բուզովան ընդամենը մի քանի օր ուներ, ինչից հետո պետք է մեկներ «План Б» շոուի նկարահանումներին, որի ընթացքում իր սիրուն էր որոնում։

Երգչուհին ցանկանում էր տեսահոլովակում ներգրավվել վառ կերպարի եւ հիշել է Մանուկյանի մասին։ Օլգան խոստովանել է, որ նկարահանումների ընթացքում իրենց միջեւ կայծ է բռնկվել, սակայն ինքը հարաբերությունների մասին չի մտածել, քանի որ առջեւում փեսացուի որոնման նախագիծն էր։ Օլգան նույնիսկ չի էլ կասկածել, որ Դավիթը լուրջ մտադրություններ ունի։ Բլոգերը սկսել է հոգ տանել աստղի նկատմամբ, սակայն նրանք ստիպված են եղել թաքցնել իրենց համարբերությունները, քանի որ այդ ժամանակ դեռեւս եթեր էին հեռարձակվում «Плана Б»-ի թողարկումները։

«Ես սիրում եմ այդ տղամարդուն եւ չեմ կարող լռել այդ մասին։ Դա իմ կյանքն է,- «Алена, блин» YouTube-յան շոուի ընթացքում հայտարարել է Բուզովան՝ հավելոլով, որ պատրաստ է DAVA-ի հետ ընտանիք կազմել, նրան տեսնում է որպես իր ամուսին ու երեխաների հայր։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One