Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 4 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =504.50 AMD
EUR =551.62 AMD
Թուրքիան ՄՕԿ-ին մեղադրում է բռնցքամարտիկներին կորոնավիրուսով վարակելու մեջ
27.03.20 01:47
Թուրքիան ՄՕԿ-ին մեղադրում է բռնցքամարտիկներին կորոնավիրուսով վարակելու մեջ

Թուրքիան ՄՕԿ-ին մեղադրում է պանդեմիայի շրջանում բռնցքամարտի վարկանշային մրցաշար անցկացնելու ու բռնցքամարտիկներին վարակելու մեջ: Այս մասին գրում է Armsport-ը

Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիան վստահ է, որ իրենց բռնցքամարտիկի ու մարզչի՝ կորոնավիրուսով վարակվելը տեղի է ունեցել հենց Լոնդոնում՝ վարկանշային մրցաշարի ժամանակ, որը պանդեմիայի պատճառով դադարեցվեց միայն մարտի 16-ին: Թուրքական կողմը պատրաստվում է ՄՕԿ-ի դեմ բողոք ներկայացնել՝ բռնցքամարտիկների կյանքն անտեղի ռիսկի տակ դնելու համար:

Ռուս բռնցքամարտիկներն ու մարզչական կազմը Լոնդոնից վերադառնալուց հետո անցել են տնային մեկուսացման ու իրենց լավ են զգում: Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի կարծիքով՝ մրցաշարը չպետք է կայանար: Մրցաշարի կայացումով ՄՕԿ-ն ու բրիտանական կողմը ռիսկի տակ են դրել մարդկանց առողջությունը:

«Ես ցնցված եմ: Մինչ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, ՄՕԿ-ն ու բրիտանական իշխանություններն սկսեցին մրցաշարը: Այնինչ, մյուս այլ մրցաշարերը չեղարկվում էին: Դա անպատասխանատու քայլ է, ինչի պատճառով մեր թիմի անդամները վարակվեցին կորոնավիրուսով»,-ասել է Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը

Մարզիչն ու մարզիկը գտնվում են հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո:

Ռուս բռնցքամարտիկներն այս օրերին անհատական պարապմունքներ են անցկացնում տնային պայմաններում: Բոլոր մարզիկներն իրենց լավ են զգում և գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո: Այս մասին հայտնում է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One