Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 4 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =504.50 AMD
EUR =551.62 AMD
555 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն. ՀՀ ոստիկանություն
27.03.20 01:13
555 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն. ՀՀ ոստիկանություն

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը՝ հրապարակելով նոր տվյալներ.

«Մարտի 26-ին ժամը 9:00-ից 21:00-ն մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 555 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 21:00-ն՝ 841 անձի նկատմամբ, 427-ը՝ մայրաքաղաքում, 414-ը՝ մարզերում։

Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները»։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One