Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 4 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =504.50 AMD
EUR =551.62 AMD
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Կոտայքի մարզում. Mercedes-ը վերածվել է մոխրակույտի. Shamshyan.com
27.03.20 01:05
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Կոտայքի մարզում. Mercedes-ը վերածվել է մոխրակույտի. Shamshyan.com

Մարտի 26-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթ գյուղի վարչական տարածքում գտնվող «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել են ռեստորանային համալիրի աշխատակիցներն ու քաղաքացիները, այնուհետև ժամանած հրշեջ-փրկարարները մարել են Mercedes մակնիշի 35 CՍ 039 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Աղբյուրը հայտնում է, որ ճանապարհային ոստիկաններին է մոտեցել Գեղարդ գյուղի բնակիչ, 62-ամյա Համբարձում Պողոսյանը , ով հայտնել է, որ մեքենան վարել է ինքը և վթարի պատճառը եղել է մեքենայի անսարքությունը, սակայն ոստիկաններն ունեն կասկածներ, որ վարորդը նա չի եղել:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One