Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 4 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =504.50 AMD
EUR =551.62 AMD
Փորձում են կոտրել ՖԲ էջս․ Բորիս Մուրազի
27.03.20 00:59
Փորձում են կոտրել ՖԲ էջս․ Բորիս Մուրազի

Փորձում են կոտրել ՖԲ էջս․ էջիցս հեռացվել են Մանե Գևորգյանի, Հովիկ Աղազարյանի և մարզպետի մասին գրառումները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բ․Մուրազին գրել էր, թե վարչապետի մամուլի խոսնակը սպառնացել է ոստիկաններ ուղարկել իրենց տուն։

«Ինձ հետ կապվում է Մանե Գեւորգյանը եւ շատ բարկացած տոնով խոսում է, ես Մանե Գեւորգյանին առաջարկում եմ փոխել տոնն ինձ հետ խոսելուց եւ ասում եմ՝ մենք պատրաստ ենք օրենքով սահմանված պահանջներն իրականացնենք։ Մանե Գեւորգյանն ինձ ասում է՝ ինքը կարող է ինձ 500 հազար տուգանել։ Ես իրեն բացատրում եմ, որ ինքն ինձ տուգանելու լիազորություն չունի։ Մանե Գեւորգյանը հրաժարվում է նաեւ ուղարկել պարետատան պաշտոնական հերքումը՝ ասելով՝ դե որ էդպես է, եթե օրենքով ենք շարժվում, ուրեմն ձեզ մոտ կգան ոստիկաններ եւ կապահանջեն, որ նյութը հեռացնեք»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում պատմել է Բորիս Մուրազին։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One