Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 31 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =498.43 AMD
EUR =548.22 AMD
Ովքե՞ր են «օրվա հերոսի» հետ առնչվող հայտնիները․ Yerkir.am
27.03.20 00:21
Ովքե՞ր են «օրվա հերոսի» հետ առնչվող հայտնիները․ Yerkir.am

Հրաչյա Հարությունյան անվամբ օգտատիրոջ՝ կառավարության թերացումների մասին բարձրաձայնողների հասցեին արված  հայհոյախառն գրառումն   արժանացավ հանրության բուռն արձագանքին։ Այս մասին գրում է Yerkir.am-ը։ Ըստ Ֆեյսբուքի՝  ծնունդով գյումրեցի, երևանաբնակ Հրաչյա Հարությունյանն աշխատում է «Քաղաքացիական պայմանագիր», ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովում։

«Գրառումից և բուռն ալիքից որոշ ժամանակ անց՝ Հրաչյա Հարությունյանն էջը ապաակտիվացրեց, այդուհանդերձ, մինչ այդ մեզ հաջողվեց վերջինիս տարբեր լուսանկարների տակ արած գրառումների և հավանության նշանների միջոցով գոնե մոտավոր կերպով պարզել, որ «օրվա հերոսը» ներկայիս իշխանական որոշ բարձրաստիճան շրջանակների հետ ունեցել է մտերմիկ կապեր, ինչպես երևում է՝ այդ շրջանակների հետ «ճամփա է անցել» կամ, առնվազն, վայելել վերջիններիս սերն ու համակրանքը։

Հետևաբար՝ իշխանական թիմում գտնվող անձի կողմից ընդդիմադիր շրջանակների հասցեին նման կարգի որակումները վկայում են, որ իշխանության նշված շրջանակներում դեռևս գերիշխում է ոչ թե պետական բարձր գիտակցությունը, այլ փողոցային վարքագիծը։ Այս ցավալի իրողությունը ևս մեկ անգամ փաստեցին հենց իրենք՝ բարձրաստիճան պատասխանատու որոշ պաշտոնյաներ, որոնք տեղում խանդավառվեցին փողոցային ոճի գրառման ի հայտ գալով և դատապարտելու փոխարեն ջերմորեն արձագանքեցին դրան¦, գրում է կայքը։   

Աղբյուրին չի հաջողվել պարզել, թե ի՞նչ է աշխատում Հրաչյա Հարությունյանը ՀՀ Ազգային ժողովում, սակայն փաստել է, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի 2019 թ. պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 890.699.308 հազար դրամ (շուրջ 1 մլն. 865 հազար դոլար): §Բնականաբար՝ չի բացառվում, որ ԱԺ-ում պարգևատրվողների ցանկում է նաև «օրվա հերոսի» անունը, իսկ թե ինչի համար՝ արդեն իմացանք¦, գրել է Yerkir.am-ը։

 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One