Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 31 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =498.43 AMD
EUR =548.22 AMD
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է մարտի 27-ից Ուկրաինայի սահմանները փակելու մասին․ Liga.net
26.03.20 23:12
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է մարտի 27-ից Ուկրաինայի սահմանները փակելու մասին․ Liga.net

Մարտի 27-ից կփակվի Ուկրաինայի պետական սահմանը եւ կդադարեցվեն բոլոր ուղեւորափոխադրումները։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է Liga.net-ը։

Նախագահը հիշեցրել է, որ երկու շաբաթ առաջ կոչ էր արել քաղաքացիներին շտապ Ուկրաինա վերադառնալ։ Նրա խոսքերով՝ մեծ մասը դա ինքնուրույն է արել, ավելի քան 80 000 ուկրաինացիների իշխանություններն են օգնել վերադառնալ՝ ինքնաթիռներով, գնացքներով, ավտոբուսներով։

«Եւ այսօր մենք արդեն սպասելու ժամանակ չունենք։ Մենք հայտնվել ենք դեռեւս արտասահմանում գտնվող քաղաքացիների եւ 40 մլն քաղաքացիների անվտանգության միջեւ ծանր ընտրության առջեւ»,- ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ պետությունը պետք է հոգ տանի յուրաքանչյուր ուկրաինացու համար։ Նրանց համար, ովքեր չեն կարողանա վերադառնալ մնացած օրերին, հոգ կտանեն դիվանագիտական ներկայացուցչությունները եւ համայնքները։ Նա հավաստիացրել է, որ արտասահմանում մնացած ոչ մի ուկրաինացու մասին չեն մոռանա։

«Մենք աստիճանաբար կվերադարձնենք ձեզ արտասահմանից, սակայն հաշվի առնելով ձեր գտնվելու վայրում համաճարակային իրավիճակը, ինչպես նաեւ ձեր պարտադիր մեկուսացման համար անհրաժեշտ միջոցների ապահովման մակարդակն ու բժշկական համակարգի պատրաստակամությունը»,- ասել է Զելենսկին։

 
 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One