Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 31 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =498.43 AMD
EUR =548.22 AMD
Աշխարհի ամենահայտնի մարզադաշտերից մեկը վերածվում է դաշտային հոսպիտալի
26.03.20 22:30
Աշխարհի ամենահայտնի մարզադաշտերից մեկը վերածվում է դաշտային հոսպիտալի

Ռիո դե Ժանեյրոյի հանրահայտ մարզադաշտերից մեկը՝ «Մարականան», կտրամադրվի առողջապահական համակարգին: Այս մասին հաղորդել է CNN-ը։

 
 

Խաղադաշտում կհավաքվի և կկահավորվի ժամանակակից դաշտային հոսպիտալ՝  բացառապես կորոնավիրուսով հիվանդների համար։

Նշենք, որ ժամանակին «Մարականա» մարզադաշտը նախատեսված էր մինչև 200 հազար մարդու համար: 1950-ական թվականներին այն աշխարհի ամենամեծ մարզադաշտն էր: Այնուհետև ՖԻՖԱ-ի պահանջներով մարզադաշտը վերաձևավորվեց, տեղերի քանակը նվազեց: Ներկայումս «Մարականան» տեղավորում է մոտ 75 հազար հանդիսական:

Մի քանի այլ բրազիլական մարզադաշտեր անհրաժեշտության դեպքում առաջիկայում ևս կդառնան դաշտային հոսպիտալներ։ Մասնավորապես, արդեն Սան Պաուլուի «Պակաեմբու» մարզադաշտում (ներքևի լուսանկարում) սկսվել են աշխատանքները:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One