Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 31 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =498.43 AMD
EUR =548.22 AMD
Անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները ընտրություններին բնակչության առողջության պահպանման համար․ Բակո Սահակյանն Արցախի ԱԱԾ–ում խորհրդակցություն է անցկացրել
26.03.20 20:47
Անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները ընտրություններին բնակչության առողջության պահպանման համար․ Բակո Սահակյանն Արցախի ԱԱԾ–ում խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին այցելել է Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

 

Խորհրդակցությանը արծարծվել են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող համալիր միջոցառումների, կայանալիք համապետական ընտրությունների հետ կապված հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել ազգային անվտանգության մարմինների գործունեությանը՝ ուղղված մեր պետության ու ժողովրդի անվտանգության, հասարակության յուրաքանչյուր անդամի պաշտպանվածության ապահովմանը, քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների պաշտպանությանը:

 

Երկրի ղեկավարն ընդգծել է նաև, որ համապետական ընտրությունների անցկացման ժամանակ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները բնակչության առողջության պահպանման համար:

Նախագահ Սահակյանը կարևորել է իրենց լիազորությունների շրջանակում ազգային անվտանգության ծառայողների ակտիվ մասնակցությունը նշված խնդիրների լուծման գործում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One