Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 4 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =504.50 AMD
EUR =551.62 AMD
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները բացահայտել են Զովինում հնչած կրակոցների դեպքը
26.03.20 20:25
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները բացահայտել են Զովինում հնչած կրակոցների դեպքը

Մարտի 23-ի գիշերը ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Զովունի գյուղի մի արտադրամասի տարածքում մի քանի անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում հնչել են կրակոցներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

 

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեց միջադեպի մասնակիցների շրջանակը։ Նրանց հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ՝ ոստիկանները բացատրական աշխատանք իրականացրին։ Արդյունքում՝ կողմերը ներկայացան ոստիկանության Նաիրիի բաժին։ Մասնակիցներից երկուսը բաժին բերեցին որսորդական հրացանն ու գազային ատրճանակը, որոնք փաթեթավորվել են՝ փորձաքրեագիտական վարչություն ուղարկվելու համար։ Շուտով հայտնաբերվեց նաև մեջադեպի մասնակիցներից մեկի «BMW»-ն, որը դեպքի ժամանակ վնասվել էր։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կատարվածի հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One