Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 4 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =504.50 AMD
EUR =551.62 AMD
Ավանդական գոյատևման տրամաբանությունից պետք է տեղափոխվենք զարգացման, մեր երկրի մրցունակության բարձրացման տրամաբանություն.Փաշինյան
26.03.20 13:30
Ավանդական գոյատևման տրամաբանությունից պետք է տեղափոխվենք զարգացման, մեր երկրի մրցունակության բարձրացման տրամաբանություն.Փաշինյան

Այսօր Կառավարության հերթական նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցների համապարփակ ծրագիրը հաստատելու մասին հարցը։

 

«Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման տեմպերը, ձևը և ընթացքը ակնհայտ են դարձնում, որ կա նոր իրողություն, որոնց պարագայում պետք է որոշակի բևեռացումներ ունենանք՝ ռեսուրսների օգտագործման հետ կապված: Բևեռացումը կլինի հետևյալ ուղղություններով․ սպառման դեֆորմացման պարագայում նաև համակարգում կա որոշակի լիկվիդայնության անկում և ենթադրվում է, որ մենք պետք է ունենանք գործողությունների և միջոցառումների շարք, որով այդ խնդիրը չեզոքացնենք»,-ասաց նա:

Փոխվարչապետը նշեց, որ երկրորդ ուղղությունը, որի շուրջ պետք է մոբիլիզացնել ռեսուրսները, կորոնավիրուսի հետևանքով աշխատանք կորցրած անձանց խմբերն են, որոնց պետք է թիրախավորել և օժանդակել: «Երրորդ ուղղությունը սոցիալապես անապահով և խոցելի խմբերի սոցիալական անվտանգության ապահովումն է: Մենք պետք է ունենանք միջոցառումներ, որոնք այդ խնդիրը կկարգավորեն»,- ասաց նա։

 

Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ առողջապահական համակարգի վերազինման խնդիր կա ու կարևոր է այս խնդիրի կարգավորումը։ «Նաև ելնելով իրավիճակից` պետական պահուստների կառավարման արդյունավետ համակարգի ձևավորումն է կարևոր: Այսինքն՝ համապատասխանաբար պետք է ունենանք նոր ֆինանսական մոդել, ճշգրտենք անելիքները, ծախսերը և ներգրավվելիք միջոցները»,- ասաց նա:

Հարցին արձագանքեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս ծրագրով ուզում են ոչ միայն աջակցել տնտեսության մրցունակ հատվածին, սոցիալական առաջին հարվածները ստացած խավերին։
«Այս փաթեթի խորքային նպատակը ՀՀ տնտեսությունը, հանրությանը, մեր քաղաքացիներին հետկորոնավիրուսային ժամանակաշրջանում մրցունակ տնտեսություն և մրցունակ գործունեություն կառուցելու նախապատրաստելը և տրամադրելն է: Այս օրակարգը զարգացման ոչ մի սցենարի պարագայում չպետք է մոռանանք: Մենք ավանդական գոյատևման տրամաբանությունից պետք է տեղափոխվենք զարգացման, ուժեղացման, մեր երկրի մրցունակության բարձրացման տրամաբանություն և այս օրակարգը չպետք է կորցնենք նույնիսկ ամենաօրհասական պահերին»,-ասաց նա:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One