Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 7 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =502.97 AMD
EUR =543.86 AMD
Տարիներ անց կարոտով ենք հիշելու այս օրերը. ծիծաղելու բաներ էլ ենք շատ հիշելու
26.03.20 01:55
Տարիներ անց կարոտով ենք հիշելու այս օրերը. ծիծաղելու բաներ էլ ենք շատ հիշելու

Մի բան ասեմ, հետո խոսքս կհիշեք։ Անձնական փորձից եմ ասում։ Ծանր օրերը միշտ որոշակի կարոտով են հետո հիշվում։ Հումորով, ծիծաղով։ Այս օրերին էլ կկարոտենք։ Անպայման կկարոտենք։ Ինչպես որ ես հիմա պատերազմի տարիներն եմ կարոտում։ Երբ քաղաքը ռմբակոծվում էր, սով էր, անգամ հարազատ մարդիկ էին զոհվում։ Թվում է՝ դրանից վատ ի՞նչ կարող է լինել։ Ինչու՞ պիտի կարոտով հիշի մարդ նման օրերը։ Բայց հավատացեք՝ կարոտելու շատ բան կա այն օրերից մնացած։ Կյանքն իսկական էր։ Մարդիկ էլ էին իսկական։ Թշնամին էլ...

Թող Աստված հեռու պահի, իհարկե, ամենքիս նման օրերից։ Ու այս փորձությունն էլ թող շուտ և հնարավորինս անփորձանք հաղթահարենք։ Բայց հիշեք՝ հարստացած ենք դուրս գալու այս վիճակից։ Իրարով հարստացած։ Ու տարիներ անց կարոտով ենք հիշելու այս օրերը։ Ծիծաղելու բաներ էլ ենք շատ հիշելու։ Բայց ամենազվարճալին այն է լինելու, որ... լավ չեմ ասում))))։ Ժամանակը կգա, միասին կհիշենք, կծիծաղենք։ Պինդ կացեք։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One