Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 7 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =502.97 AMD
EUR =543.86 AMD
ՄԱԿ-ը կորոնավիրուսին արձագանքելու Համաշխարհային մարդասիրական ծրագիր է գործարկում
25.03.20 23:50
ՄԱԿ-ը կորոնավիրուսին արձագանքելու Համաշխարհային մարդասիրական ծրագիր է գործարկում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարին արձագանքելու Համաշխարհային մարդասիրական ծրագիր գործարկելու մասին՝ կոչ անելով կառավարություններին վճռական քայլեր ձեռնարկել և աշխատել միասին՝ համաշխարհային համավարակին լուծումներ գտնելու համար: Այս մասին հաղորդում է համաշխարհային կազմակերպության կայքը:

 

Նրա խոսքով՝ ընդհանուր 2 մլրդ արժողությամբ ծրագրի նպատակը «բազմաթիվ կյանքեր փրկելն է», ինչպես նաև մարդասիրական գործակալությունները լաբորատոր թեստերով և բժշկական սարքերով զինելը, որպեսզի հիվանդներին բուժելիս՝ բուժաշխատողները պաշտպանված լինեն:

«Ծրագիրը ներառում է նաև հավելյալ միջոցներ՝ աջակցելու փախստականներին ընդունող համայնքներին, որպեսզի շարունակեն բացել դռները տեղահանված մարդկանց համար: Մենք պետք է աջակցենք ամենից շատ խոցելի գոտում գտնվող միլիոնավոր մարդկանց, որոնք չեն կարող իրենք իրենց պաշտպանել: Սա կարևոր է նաև վիրուսի դեմ պայքարելու համար»,- ասել է Գուտեռեշը:

 

Նախատեսվում է օգնություն տրամադրել որոշ երկրների, ինչպես օրինակ՝ Իրանին, Ուկրաինային, Վենեսուելային, Լիբիային, Սիրիային, Իրաքին, Մալիին, Եթովպիային, Աֆղանստանին: Փաստաթուղթը ենթադրում է բժշկական նշանակության տարբեր միջոցների մատակարարում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One