Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 25 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =482.24 AMD
EUR =525.21 AMD
Հայտնի են Մերկելի՝ կորոնավիրուսի երկրորդ թեստի արդյունքները. РИА Новости
25.03.20 23:00
Հայտնի են Մերկելի՝ կորոնավիրուսի երկրորդ թեստի արդյունքները. РИА Новости

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ կորոնավիրուսի երկրորդ թեստի պատասխանը ևս բացասական է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով կառավարության պաշտոնական ներկայացուցչին:

 

«Կանցլեր Անգելա Մերկելի երկրորդ թեստի պատասխանը նույնպես բացասական է»,- հայտնել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Մերկելը կիրակի օրվանից ինքնամեկուսացել էր տանը, երբ պարզվել էր, որ բժիշկը, որի հետ նա շփվել էր օրեր առաջ, կորոնավիրուսով է վարակվել: Կանցլերն առաջին թեստը հանձնել էր երկուշաբթի, որի պատասխանը բացասական էր եղել:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One