Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 31 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =498.43 AMD
EUR =548.22 AMD
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
24.03.20 14:48
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ:

Հայաստանի նախագահը եւ Կատարի էմիրը տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի, վարակի կանխարգելման եւ հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Նրանք համաճարակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարեւոր են համարել ջանքերի համատեղումը եւ, համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։ Քննարկվել է նաեւ այդ ուղղությամբ միմյանց գործնական աջակցության հնարավորությունը:

Շնորհակալություն հայտնելով Հայաստանի հանդեպ բարեկամական վերաբերմունքի եւ աջակցության պատրաստակամության համար՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի ավելի արդյունավետ պայքար ծավալել:

Նախագահ Սարգսյանը եւ Կատարի էմիրը մտքեր են փոխանակել նաեւ հայ-կատարական երկկողմ հարաբերությունների, եւ դրանց զարգացման ու ամրապնդման հեռանկարների վերաբերյալ:

 
 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One