Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 7 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =502.97 AMD
EUR =543.86 AMD
Օքսանա Սամոյլովան պատմել է՝ ինչպես է փոքրիկ որդու հետ հիվանդանոցում հայտնվել
24.03.20 01:05
Օքսանա Սամոյլովան պատմել է՝ ինչպես է փոքրիկ որդու հետ հիվանդանոցում հայտնվել

Մոդել Օքսանա Սամոյլվոնա որդու՝ Դավիդի հետ, որն օրերս մեկ ամսական է դարձել, հայտնվել է կլինիկայում։ Մոսկվա վերադառնալուց հետո Ջիգանի կինն անսպասելի տեսանյութ է հրապարակել ԱՄՆ-ի հիվանդանոցից։

Օքսանա Սամոյլովան փորձել է հանգստացնել երկրպագուներին՝ նշելով, որ իրենք հիվանդանոցում հայտնվել են աննշան պատճառով, սակայն արդեն չորս ժամ է՝ սպասում են։

Картинки по запросу

«Ես ու Դավիդիկը հայտնվել ենք տեղի հիվանդանոցում։ Մեզ մոտ ոչ մի լուրջ բան չկա, բայց այստեղ արդեն նստած ենք 4 ժամ։ Մեզ մոտ արդեն 6 տարբեր բժիշկ է եկել, նրանք գալիս են, նայում, կանչում միմյանց, քննարկում՝ ինչ անել մեզ հետ։ Իսկ հիմա կարծես թե որոշել են՝ գնում ենք տուն»,- սոցիալական ցանցում հետեւորդներին հայտնել է Սամոյլովան։

Չորրորդ երեխայի՝ երկար սպասված որդու՝ Դավիդի ծնունդից հետո ռեփեր Ջիգանի եւ Օքսանայի կյանքում աններդաշնակություն է սկսվել։ Երաժիշտը խմել է, հայհոյել երեխաների ներկայությամբ եւ այդ ամենը տեղադրել համացանցում։ Արդյունքում Օքսանան ամուսնուն վերականգնողական կենտրոն է ուղարկել՝ այնտեղ նրան ալկոհոլային կախվածությունից բուժելու համար։

 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One