Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 31 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =498.43 AMD
EUR =548.22 AMD
Աշխարհը չի խաղում հոկեյ. 2020թ․ աշխարհի առաջնությունը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով
22.03.20 14:29
Աշխարհը չի խաղում հոկեյ. 2020թ․ աշխարհի առաջնությունը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով

Հոկեյի տղամարդկանց աշխարհի առաջնությունը, որը պետք է կայանար մայիսի 8-ից 24-ը շվեյցարական Ցյուրիխ և Լոզան քաղաքներում, չեղարկվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

 

Հոկեյի միջազգային ֆեդերացիային այս որոշումը հեշտությամբ չի տրվել, բայց այն հասունանում էր և ընդամենը ժամանակի հարց էր: Շվեյցարիայում ավելի քան 6000 կորոնավիրուսով վարակված մարդ կա, 60-ից ավելի հիվանդ մահացել է: Հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազեկը մեկ անգամ չէ, որ ընդգծել է առանց հանդիսականների առաջնության անցկացման անհնարինությունը:

Չի ստացվել նաև ուղղակի հետաձգել առաջնությունը:

 

«Աշխարհի առաջնությունը անհնար կլինի հետաձգել մոտակա ամիսներին, եթե նույնիսկ կորոնավիրուսի վտանգը ամբողջովին վերանա: Դա կապված է նրա հետ, որ առաջնությանը այդ դեպքում չեն կարողանա մասնակցել Հոկեյի ազգային լիգայի հոկեյիստները, քանի որ այդ ժամանակ ԱՄՆ-ում պետք է շարունակվի մրցաշրջանը»,-տեղեկացրել է գործակալությանը ֆեդերացիայի աղբյուրը:

Ավելի վաղ Հոկեյի միջազգային ֆեդերացիան չեղարկել էր իր հովանավորության տակ անցկացվող մյուս առաջնությունները, այդ թվում աշխարհի երիտասարդական և կանանց աշխարհի առաջնությունները:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One