Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 7 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =502.97 AMD
EUR =543.86 AMD
Կապանի դրամատիկական թատրոնը կմասնակցի «МОНОfest» 7-րդ միջազգային մրցույթ մոնոփառատոնին
22.03.20 22:45
Կապանի դրամատիկական թատրոնը կմասնակցի «МОНОfest» 7-րդ միջազգային մրցույթ մոնոփառատոնին

Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնը մասնակցելու է Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում անցկացվող «МОНОfest» 7-րդ միջազգային մրցույթ մոնոփառատոնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է զետեղվել թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Մի պահ կտրվենք կորոնավիրուսի տագնապ առաջացնող լուրերից և հայտնենք հրաշալի մի լուր: Կապանի թատրոնը 70 թատերական հայտատուից ընտրվել է մասնակցելու մայիսի 20-25-ը Պերմ քաղաքում անցկացվող «МОНОfest» 7-րդ միջազգային մրցույթ մոնոփառատոնին: Այս առթիվ շնորհավորում ենք նաև կապանցիներին և մեր թատրոնի անբաժան հանդիսատեսին: Թատրոնը փառատոնին կներկայացնի «Հեռագիր» մոնոներկայացումը, բեմադրիչ՝ Իշխան Ղարիբյան»,-ասված է հայտարարությունում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One