Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 31 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =498.43 AMD
EUR =548.22 AMD
Ինչպիսի՞ տեսք ունեն իրենց կանանց ամենաշատը դավաճանող տղամարդիկ
22.03.20 22:15
Ինչպիսի՞ տեսք ունեն իրենց կանանց ամենաշատը դավաճանող տղամարդիկ

Մորուքով և դաջվածքով տղամարդիկ առավել հակված են դավաճանության: Դա են ապացուցում հետազոտության արդյունքները, որը հրապարակել է Daily Star- ը:

 Ընդհանուր առմամբ ուսումնասիրությանը մասնակցել է հազար տղամարդ: Ստացված տվյալների համաձայն՝ ամենից հաճախ դավաճանում են խնամված մորուքի տերերը, որոնք անընդհատ այցելում են վարսավիրանոցներ: Նրանց 58 տոկոսը հաստատել է զուգընկերուհիների նկատմամբ իրենց անհավատարմությունը:

Երկրորդ տեղում են դեմքին շատ խիտ մազեր ունեցողները (52 տոկոս), երրորդ տեղում՝ երկար մորուքովները (38 տոկոս): Խնամքով սափրվածները, պարզվել է, որ ամենահավատարիմներն են. նրանց միայն 29 տոկոսն է խոստովանել, որ հավատարիմ չէ:

Բացի այդ, մասնագետները կապ են գտել տղամարդու մարմնի վրա դաջվածքների քանակի և նրանց՝ դավաճանելու հակվածության միջև: Այս կատեգորիայում կանանց ամենից հաճախ խաբում են թևերն ամբողջովին դաջվածքներով ծածկած տղամարդիկ:

Պիրսինգի սիրահարները ևս դասվել են դավաճանների խմբում. նրանց 54 տոկոսը նշել է, որ գոնե մեկ անգամ դավաճանել է իր կնոջը:

 Փորձագետները եզրակացրել են, որ տղամարդիկ, ովքեր չափազանց անհանգստացած են իրենց արտաքին տեսքի համար, ավելի հակված են ամուսնական դավաճանությունների:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One