Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 31 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =498.43 AMD
EUR =548.22 AMD
ԱՄՆ-ում 81 տարեկանում մահացել է քանթրի ոճի երգիչ Քենի Ռոջերսը
21.03.20 14:32
ԱՄՆ-ում 81 տարեկանում մահացել է քանթրի ոճի երգիչ Քենի Ռոջերսը

ԱՄՆ-ում 81 տարեկանում մահացել է քանթրի ոճի երգիչ, «Գրեմմի»-ի մրցանակակիր Քենի Ռոջերսը, հայտնում է The Guardian պարբերականը։

 

Այսօր առավոտյան երգչի ներկայացուցչի տարածած հայտարարությունից հայտնի է դառնում, որ նա մահացել է մարտի 20-ին, Ջորջիա նահանգի Սենդի Սփրինգս քաղաքում գտնվող իր տանը՝ ընտանիքի անդամների շրջապատում։ 

«Քենի Ռոջերսն անջնջելի հետք է թողել ամերիկյան երաժշտության պատմության մեջ․․․Նրա երգերը սիրվել են երաժշտասերների կողմից և ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց հուզել»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Ռոջերսն առավել ակտիվ գործունեություն է ծավալել 1970-1980-ական թվականներին՝ այս ընթացքում արժանանալով 3 «Գրեմմի» մրցանակի։ Առավել մեծ ճանաչում է ձեռք բերել 1978 թվականին լույս տեսած The Gambler երգի շնորհիվ։

Վերջինս թոշակի է անցել 2017 թվականին՝ 79 տարեկանում՝ հետևում թողնելով 60 տարվա ստեղծագործական ուղին։

Քանթրի ոճի երաժշտության ասոցիացիան իր հերթին հայտնել է, որ Ռոջերսը «հավերժական հետք է թողել քանթրի ոճի երաժշտության պատմության մեջ»։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One