Հեռախոսային տարբերակ | Ամբողջ տարբերակը | ||||
Չորեքշաբթի, 20 Հունվար | arm rus eng arm (Translit) | ||||
![]() |
| ||||
Համաճարակային խնդրով պայմանավորված, երկրում արտակարգ իրավիճակի հայտարարումը որոշակի խնդրի առջև է կանգնեցրել ինչպես գործարարներին, այնպես էլ փոքր ու միջին տնտեսվարողներին:
Էլեկտրոնային մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ մասնավորապես «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մի քանի առևտրականներ դժգոհել են, որ եթե ինքնակամ փակեն տաղավարները և գնան, ապա այդ դեպքում ստիպված են լինելու վճարել տաղավարների ամսավճարը: Մինչդեռ , ըստ նրանց, եթե առևտրի կենտրոնի կառավարիչները որոշեն ընդհանուր փակել մոլը , ապա տաղավարների տերերը զերծ կմնան նման խնդրից:
Թեմայի շուրջ Slaq.am-ը զրուցել է «Առինջ մոլի» փոխտնօրեն, Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանի հետ:
- Պարոն Ներսիսյան առևտրի կենտրոնի մի քանի տաղավարների տերեր , ըստ տարածված լուրերի, դժգոհել են, որ տնօրինությունը պաշտոնապես չի հայտարարում՝ մոլը փակելու մասին, ինչի պատճառով իրենք հայտնվելու են որոշակի խնդիրների առջև.
- Ընդամենը մի քանի հոգու մասին է խոսքը... Հազարավոր աշխատողների թվում, ընդամենը մի քանի հոգի են , որ մի գուցե խուճապային վիճակից ելնելով , նման աղմուկ են բարձրացրել: Առևտրականները միմյանց հետ լեզվակռիվ էին տալիս, իսկ ես բացատրեցի, որ , եթե չեք ցանկանում աշխատել գնացեք տուն, մենք որևէ խնդիր չենք տեսնում: Իսկ այն աշխատողները , ովքեր եկել են ու բացել իրենց տաղավարները , ուրեմն խնդիր ունեն լուծելու՝ հարկ պետք է վճարեն, վարկ պետք է մարեն և մենք իրավունք չունենք նրանց հարկադրաբար ուղարկել տներ, կամ պարտադրենք կանգնեցնեն առևտուրը:
Իսկ այն հարցադրմանը , թե ինչու մենք ընդհանուր չենք փակում մոլը , կամ ինչու՞ պաշտոնապես չենք հայտարարում՝ մոլը փակելու մասին նշեմ, որ մարդիկ գարնանային ապրանքներ են ներկրել , ինչպե՞ս պետք է իրացնեն իրենց ապրանքը, ո՞նց ապրեն , եթե փակվի մոլը:
Եվ բացի այդ նրանց հետ կնքված պայմանագրով մենք իրավունք չունենք արգելենք նրանց գործունեությունը կամ պարտադրենք փակեն իրենց տաղավարները: Մարդիկ վարձակալել են տվյալ տարածքը , պայմանագրի մեջ էդպիսի կետ չկա , որ ասենք ընկե՛ր փակի տաղավարդ և գնա՛ տուն: Բացի այդ մեծամասնությունն է ցանկանում աշխատել: Կա ևս մի կարևոր խնդիր. պետությունը ընդհանուր առմամբ, ՊԵԿ-ը մասնավորապես, հարկային պարտավորությունների մասով շղթայական զիջումների չի գնացել : ՊԵԿ-ը եթե մեզ զիջի, մենք առևտրականներին կզիջենք , նրանք էլ իրենց հերթին ՀԴՄ կտրոններ տրամադրելու առումով հարկերից զիջումներ կունենան , էս ամենը շղթայական պետք է լինի:
Մենք ասել ենք, եթե ցանկություն ունեք աշխատեք , չենք խանգարի, իսկ եթե ցանկություն չունեք մի աշխատեք , դուք եք որոշողը, հարկ եղած ժամանակ նորից զիջումների կգնանք, մի պայմանով, եթե պետությունն էլ զիջումների գնա՝ հարկային պարտավորությունների մասով:
Բացի այդ երկրով մեկ պարեկային ժամ չկա հայտարարված , որ մարդ իրավունք չունենա աշխատելու կամ ՝ տանից դուրս չգալու: Պետությունը հստակ իր դիրքորոշումը հայտարարել է՝ ովքեր ցանկանում են, բացօթյա տարածք է , կարող են գնալ աշխատել:
Հայտարարված ՝ արտակարգ դրության այս պայմաններում հինգշաբթի ախտահանել ենք տարածքը, կոչ ենք արել տաղավարների տերերին ու աշխատողներին կրել պաշտպանիչ պարագաներ, նրանք , ովքեր չեն կարող ձեռքբերել մենք կտրամադրենք... Եվ առհասարակ «Առինջ մոլ»-ն առաջիններից է, որ 3 տարի և ավել տեղի վարձավճար չի վերցրել : Հանձին՝ մեր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միշտ նրանց կողքին ենք եղել, ընդառաջել ենք բոլոր հարցերում: Եթե ներկայում Պեկ-ն իր հերթին ընդառաջ գնա , այս իրավիճակում վերանայի հարկային պարտավորությունները, մենք էլ մեր հերթին, որպես կառավարիչներ, կգնանք փոխզիջումների՝ վարձավճարների հետ կապված:
Ամեն ինչ շղթայական է և նախաձեռնողը պետք է լինի պետությունը՝ ի դեմս ՊԵԿ-ի:
Զրուցեց Հերմինե Զեյնալյանը