Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 25 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =482.24 AMD
EUR =525.21 AMD
Կորոնավիրուսով վարակված մեղրեցու կնոջ թեստը բացասական է եղել. Մեղրիի քաղաքապետ . factor.am
20.03.20 17:11
Կորոնավիրուսով վարակված մեղրեցու կնոջ թեստը բացասական է եղել. Մեղրիի քաղաքապետ . factor.am

Factor.am-ի հարցազրույցը Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հետ

-Պարոն Զաքարյան, լուրեր են շրջանառվում, որ կորոնավիրուսով վարակված Մեղրիի բնակիչը տանն է, ոչ թե՝ բուժհաստատությունում։ Կպարզաբանե՞ք այս հարցը։

-Նման բան չկա։ Երբ պարզվել է, որ այդ տղամարդը վարակված է, նրան տեղափոխել են Երևան՝ ինֆեկցիոն հիվանդանոց։ Ինքը մեկնել էր Իտալիա՝ կնոջ հետ ամուսնական ճամփորդության։

-Իսկ կնոջ դեպքում թեստ արվե՞լ է։

-Այո, պատասխանը բացասական է եղել. կնոջ մոտ կորոնավիրուս չկա։ Բայց նա էլ է մեկուսացման մեջ. գտնվում է Մեղրիի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում։ Նշեմ, որ վարակված տղամարդուն ու կնոջն օդանավակայանում դիմավորել է այդ տղամարդու հայրը։ Եվ հիմա այդ անձն ու նրա կինը ևս կարանտինի մեջ են։ Նրանց ստուգել են, երեկ է պատասխանը ստացվել. բացասական է եղել։

-Այս պահին Մեղրիում նոր դեպքեր կամ կասկածվողներ կա՞ն։

-Այս պահի դրությամբ նոր դեպքեր չկան։

-Իսկ ի՞նչ վիճակ է քաղաքում. խուճապ կա՞։

-Միջին հայաստանյան վիճակ է։ Մեղրեցիները, քանի որ սահմանին են ապրում, սովոր են այսպիսի բաների։ Լրացուցիչ անհանգստության առիթ չկա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/230911.html?fbclid=IwAR25_70-bsEDTHITAv0sZ9Qt-sLucshHr3UMokLZ3cqqIEm2TS93qTTUK2M

© factor.am

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One