Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 31 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =498.43 AMD
EUR =548.22 AMD
The Beautified Project խմբի ապրիլի 6-ին կայանալիք համերգը չեղարկվել է . armenpress.am
18.03.20 00:54
The Beautified Project խմբի ապրիլի 6-ին կայանալիք համերգը չեղարկվել է . armenpress.am

 The Beautified Project ալտերնատիվ ռոք խումբը, որը երկարատև դադարից հետո միավորվել էր համերգային ծրագրով նշելու խմբի հիմնադրման 15-ամյակը, կորոնավիրուսի տարածման հետևանքով չեղարկել է ապրիլի 6-ին կայանալիք իր համերգը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը նշեց, որ համերգը ոչ թե հետաձգել են, այլ չեղարկել, որովհետև համերգն իրականացնելու համար խմբի անդամները պետք է հավաքվեին երեք երկրից և բավականին մեծ դժվարությամբ էին կազմակերպել դա:

«Եթե ասենք, որ համերգը հետաձգվում է և հստակ օր չնշենք,  կչարաշահենք մեր երկրպագուների վստահությունը: Ավելի լավ է՝ մարդկանց վերադարձնել գումարները: Երբ կարողանանք կազմակերպել համերգային երեկո, նրանք նորից տոմսեր կգնեն»,-նշեց Սիմոնյանն ու հավելեց, որ տոմսերը վերադարձնելու գործընթացը կազմակերպելու համար մոտակա օրերին կտրամադրեն տեղեկություն և հեռախոսահամար:

Անդրադառնալով Adana Project ռոք խմբի համերգին, որը պետք է տեղի ունենար մարտի 30-ին, Անդրե Սիմոնյանը, որը խմբի պրոդյուսերն է, ընդգծեց՝ դեռ հստակ չեն որոշել, բայց հնարավոր է՝ Adana Project-ի համերգը տեղի ունենա սեպտեմբերին կամ հոկտեմբերին:

«Մենք այս մասին կհայտարարարենք: Գուցե խնդրենք խմբի երկրպագուներին պահպանել տոմսերը, որոնցով և կգան համերգին»,-նշեց Անդրեն:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One