Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 31 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =498.43 AMD
EUR =548.22 AMD
Սանկտ Պետերբուրգում կցուցադրվի ռեժիսոր Աշոտ Ջազոյանի «Ընտանեկան հաշիվ» ֆիլմը
18.03.20 00:44
Սանկտ Պետերբուրգում կցուցադրվի ռեժիսոր Աշոտ Ջազոյանի «Ընտանեկան հաշիվ» ֆիլմը

Սանկտ Պետերբուրգի «Ավրորա» կինոթատրոնում մարտի 17-ին տեղի կունենա հայազգի լրագրող, վավերագրական ֆիլմի ռեժիսոր Աշոտ Ջազոյանի «Ընտանեկան հաշիվ» ֆիլմի պրեմիերան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ֆիլմը պատմում է Վասիլի և Նատալիա Դոցենկոների ընտանիքում սիրո մասին. Ընտանիքն ապրում է քրիստոնեական կանոններով և դաստիարակում է երաժշտական տաղանդով օժտված 8 երեխայի:
 

Ֆիլմում ներկայացված են տան անդամների կյանքի մասին անկեղծ խոստովանությունները, խոհանոցում խոսակցությունները, ընտանիքի անդամների միջև ջերմությունը, ավագ երեխաների՝ Նադյայի և Վերայի կողմից ծնողների ամուսնության 25-ամյակի կապակցությամբ ընտանեկան հաշվի ստեղծումը, ամառային պարտեզում առաջին ընտանեկան ֆոտոսեսիայի նախապատրաստումը։

Ֆիլմն ավարտվում է աշնանային կադրերով, որոնց հեղինակը Կրասնոդարից լուսանկարիչ Օլգա Կոպիլն է։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One