Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 28 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =497.24 AMD
EUR =544.33 AMD
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման ներկա իրավիճակը՝ ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է խուսափել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Կորեա և Իտալիա այցելություններից
27.02.20 13:26
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման ներկա իրավիճակը՝ ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է խուսափել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Կորեա և Իտալիա այցելություններից

ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է խուսափել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Կորեա և Իտալիա այցելություններից:

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Հարավային Կորեայի Հանրապետություն և Իտալիայի Հանրապետություն (առավելապես՝ հյուսիսային շրջաններ) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

Այնուամենայնիվ՝ այնտեղ գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, անհրաժեշտության դեպքում՝ կապ հաստատել ՀՀ դեսպանությունների հետ»,- ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One