Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 2 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =483.02 AMD
EUR =536.78 AMD
Այս 1.5 ամսում բանակում զոհերի հիմնական պատճառը քրեական ենթամշակույթն է, որը պետք է արմատախիլ արվի բանակից. Նիկոլ Փաշինյան
21.02.20 01:22
Այս 1.5 ամսում բանակում զոհերի հիմնական պատճառը քրեական ենթամշակույթն է, որը պետք է արմատախիլ արվի բանակից. Նիկոլ Փաշինյան

2019 թվականին արձանագրվել է բանակում բոլոր պատճառներով զոհերի թվի առումով պատմական մինիմում, երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, քան անցած տարվա ընթացքում: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«2020 թվականին ունեցել ենք 13 զոհ, բայց արձանագրենք, որ 13 զոհերից 5-ը մահացել են հիվանդության պատճառով, մի մասը՝ ծառայության մեջ, մյուս մասը՝ ոչ: Չորսը դժբախտ պատահարի հետևանքով են մահացել և տեղի է ունեցել 4 ինքնասպանության դեպք», - ասաց վարչապետը:

Նա նշեց, որ հիվանդությունների հետ կապված խնդիրը կա, և առողջապահական համակարգը պիտի դարձնեն այնպիսին, որ ավելի բարձր մակարդակով ծառայություններ մատուցեն զինծառայողներին ու հանրությանն ընդհանրապես: 

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նաև, որ բանակում էական կադրային փոփոխություններ են տեղի ունեցել:

«Շուտով կստեղծվի աշխատանքային խումբ, որը բանակում բարեփոխումների օրակարգը կդարձնի իր աշխատանքային թեման ու մենք կշարունակենք բանակի բարեփոխումները: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք առաջ շարժվել բանակում զոհերի դեպքերի պատմական մինիմումներով»,- ասաց նա:

 

Վարչապետը նշեց, որ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հիմնական պատճառը քրեական ենթամշակույթն է, որը պետք է արմատախիլ արվի բանակից ու այդտեղ երկու կարծիք լինել չի կարող, քանի որ այս մեկուկես ամսում զոհերի հիմնական պատճառը դա էր:

«Երբ բանակում ֆինանսական միջոցները շատանում են, շատանում են նաև, այսպես ասած, «բազարները», սա վարկած է, ուղղակի բարձրաձայնում եմ՝ ես եկել եմ այսպիսի վարկածի, որը դեռ պետք է ուսումնասիրվի, տվել եմ համապատասխան հանձնարարականներ: Մենք լավ նկատառումով ենք ավելացրել զինվորների փողը, բայց, քանի որ քրեական ենթամշակույթի նկատմամբ պայքարն այս ընթացքում չի եղել այնպիսին, ինչպիսին որ ես հանձնարարել եմ, դրա համար էլ այդ ուղղության երկու պատասխանատուներն ազատվել են աշխատանքից», - ասաց նա

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One