Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 1 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =498.43 AMD
EUR =548.22 AMD
«Ծեր էր և գծուծ». Ալ Պաչինոյի նախկին ընկերուհին պատմել է բաժանվելու պատճառների մասին
20.02.20 01:36
«Ծեր էր և գծուծ». Ալ Պաչինոյի նախկին ընկերուհին պատմել է բաժանվելու պատճառների մասին

Հոլիվուդյան գերաստղ Ալ Պաչինոյի նախկին ընկերուհին՝ 40-ամյա դերասանուհի Մեյթալ Դոհանը, իսրայելական LaIsha ամսագրին տված հարցազրույցում պատմել է, որ իր և դերասանի բաժանության պատճառը 39 տարվա տարիքային տարբերությունն ու դերասանի ժլատությունն են եղել, գրում է Fox News-ը:

«Դժվար է լինել տարեց մարդու կողքին, դա ճշմարիտ է նույնիսկ Ալ Պաչինոյի պարագայում: Փորձում էի անտեսել այդ փաստը, բայց նա իսկապես հասակն առած մարդ է: Նունիսկ իմ սերը չփրկեց մեր հարաբերությունները»,- հայտնել է դերասանուհին:

Հրեա դերասանուհու խոսքով՝ 79-ամյա Պաչինոն չի սիրում գումար ծախսել:

«Ինչպե՞ս կարող եմ ավելի քաղաքավարի ասել, որ նա չի սիրում գումար ծախսել: Նա ինձ միայն ծաղիկներ էր նվիրում»,- հայտնել է Դոհանը:

Մեյթալ Դոհանը ամսագրին նաև պատմել է, որ բաժանությունից անկախ, նրանք շարունակում են մտերիմ ընկերներ մնալ:

Image result for Al Pacino, Meital Dohan

Image result for Al Pacino, Meital Dohan

Image result for Al Pacino, Meital Dohan

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One