Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 26 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան (տեսանյութ)
18.02.20 16:19
Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը պնդում է՝ որ ՍԴ-ում չկա ճգնաժամ:

«Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա»,-լրագրողներին ասաց նա:

Aysor.am-ի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ Վահե Գրիգորյանն աշխատանքի չի գալիս, բայց աշխատավարձ է ստանում, Թոխյանն ասաց.

«Դուք իրեն էդ հարցով դիմեք»:

Նա նշեց, որ մի քանի անգամ հանդիպել է Վահե Գրիգորյանին և որպես ավագ դատավոր խորհուրդներ տվել:

«Երբ եկել եմ ՍԴ, միակն եմ եղել, ով պապի չէր, այսօր միակն եմ դատարանում, ով պապի է: Ավագի իրավունքով իմ հորդորներն ուղղակի ասել եմ»,-ասաց Թոխյանը:

Թե ինչ խորհուրդներն է տվել Գրիգորյանին, Թոխյանը չմանրամասնեց:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One