Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 1 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =500.80 AMD
EUR =554.34 AMD
Բլոգեր Դավիթ Մանուկյանը խոսել է Օլգա Բուզովայի հետ հարաբերությունների մասին՝ չբացառելով ամուսնությունը
19.02.20 01:48
Բլոգեր Դավիթ Մանուկյանը խոսել է Օլգա Բուզովայի հետ հարաբերությունների մասին՝ չբացառելով ամուսնությունը

Ռուսաստանաբնակ 27-ամյա բլոգեր Դավիթ Մանուկյանը, որը վերջին շրջանում ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր հայտնվել ռուս երգչուհի և հաղորդավարուհի 34-ամյա Օլգա Բուզովայի հետ սիրավեպի պատճառով, խոսել է իր նոր տեսահոլովակի, սպասվող շրջագայության, ինպես նաև իր և երգչուհու հարաբերությունների մասին, գրում է muz-tv.ru-ն:

 

Հարցազրույցի ընթացքում բլոգերը հայտնել է, որ աշխատում է սեփական երաժշտական նախագծի վրա: Նա պատրաստվում է թողարկել «Վերջին պար» երգը և տեսահոլովակը: Ըստ նրա՝ տեսահոլովակն ունի ինքնակենսագրական ենթատեքստ:

Մանուկյանը նախատեսում է Մոսկվայում կազմակերպել իր առաջին մենահամերգը, այնուհետև շրջագայել ամբողջ երկրով: 

 

Հարցին, թե ինչպես զույգը կկարողանա համատեղել հարաբերությունները և ծանրաբեռնված գրաֆիկը, բլոգերը հստակ պատասխան չի տվել:

Այնուամենայնիվ, Դավիթը հայտնել է Օլգա Բուզովայի հետ ամուսնանալու մտադրության մասին:

Զույգի սիրավեպի մասին լուրեր վաղուց էին շրջանառվում: Օլգան այս խոսակցությունները հաստատեց տարեվերջին: «Որոշեցի «Պլան Բ»-ից անցում կատարել «Պլան Դ»-ի. նրա անունը Դավիթ է, և մենք միասին ենք ապրում»,-հայտարարել էր Բուզովան, ինչից հետո նրանք բավականին ակտիվ հրապարակումներ են անում իրար հետ:

Դեկտեմբերի 30-ին Դավիթն ու Օլգան համատեղ տեսահոլովակ ներկայացրին «Մանդարինկա» երգի հիման վրա:

Image result for DAVA РАССКАЗАЛ О НОВОМ КЛИПЕ И ОТНОШЕНИЯХ С ОЛЬГОЙ БУЗОВОЙ

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One