Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 2 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =483.02 AMD
EUR =536.78 AMD
Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակի կապակցությամբ տեղի կունենա ներկայացումների շարք
18.02.20 18:00
Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակի կապակցությամբ տեղի կունենա ներկայացումների շարք

Այս տարվա փետրվարի 19-ին լրանում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակը: Ինչպես նաև փետրվարի 19-ը հայտարարված է գիրք նվիրելու օր: Այդ առիթով թանգարանը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ և ծրագրեր: Այս մասին տեղեկացնում են Թումանյանի թանգարանից և հայտնում միջոցառումների բովանդակությունն ու անցկացման վայրը:

10:30 - 16:00 «Թումանյանի կենացը» ավանդական հյուրասիրություն և խաղ-մրցույթ:

10:30 - 18:00 Հովհ. Թումանյանի թանգարանի հրատարակած գրքերի վաճառք հատուկ գնացուցակով:

11:30 «Ընտանեկան փոստարկղ» կրթական ծրագրի շնորհանդես:

13:00 «Սիրունի՜կ, սիրունի՜կ» և «Ձեր ծանոթները» մանկական բանաստեղծությունների գունազարդ գրքի շնորհանդես («Ռոտոնդա» ներառական թատերախմբի ներկայացում):

15:00 Ներկայացում`«Սուտլիկ որսկանը» և «Կիկոսի մահը» (Երևանի էստրադային և ջազային պետական քոլեջ):

17:00  Համերգային ծրագիր՝ «Տիեզերք» բենդ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One